Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է վարակի 5212 նոր դեպք. Mamul.am

08-08-2020 13:31:54   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ռուսաստանի 85 շրջաններում կորոնավիրուսով վարակման նոր՝ 5 212 դեպք է հաստատվել, մահացել է 129 մարդ (նախօրեին՝ 119): Այս մասին հայտնել է կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը, գրում է Интерфакс-ը։

Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 882 347 մարդ, ապաքինվել է 690 207 բուժառու (նախօրեին՝ 6 615), մահացել է 14 854 մարդ: Նոր դեպքերի մեծ մասը հաստատվել է Մոսկվայում՝ 691 դեպք, մահացել է 14 մարդ, ապաքինվել է 1 278 բուժառու: COVID-19-ի ևս 178 նոր դեպք է արձանագրվել Սվերդլովսկի մարզում, Մերձմոսկվայում՝ 161, Սանկտ Պետերբուրգում՝ 155։

Mamul.am

 


Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 671 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար