Ռոմանոս Պետրոսյանը Սեւանի էկոլոգիական հավասարակշռության վերականգնումը կարևոր խնդիրներից է համարում
08-08-2020 14:18:34 | Հայաստան | Հասարակություն
Շրջակա միջավայրի նախար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում կատարել է գրառում, տեղեկացնելով , որ հանդիպում-քննարկում է ունեցել «Սեւան» ազգային պարկի ստորաբաժանումների ղեկավարների եւ աշխատակազմի հետ, ծանոթացել Սեւանի ջրային ավազանի էկոլոգիական հիմնախնիրներին:
«Սեւանի էկոլոգիական հավասարակշռության վերականգնումն ու պահպանումը մեր ամենկարևոր ու անհապաղ լուծումներ պահանջող խնդիրն է, քանի որ այսօր խմելու ջուրը, թերեւս, ամենաթանկն է աշխարհում:
ԳՈՎԱԶԴ00:26Իմանալ ավելին
Շրջայց կկատարեմ Սեւանի ավազանի հանրային լողափ, ապա ստուգայցով կլինեմ լճի այլ ափերում, որտեղ այժմ ընթանում են առափնյա անտառածածկ հատվածների մաքրման աշխատանքներ, տեղում կդիտարկեմ առկա իրավիճակը»,- գրել է Պետրոսյանը: