Հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսի 23 նոր դեպք․ ապաքինվել է 96, մահացել 5 քաղաքացի. ԱՆ


Հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսի 23 նոր դեպք․ ապաքինվել է 96, մահացել 5 քաղաքացի. ԱՆ

  • 10-08-2020 11:07:53   | Հայաստան  |  Հասարակություն

Հայաստանում օգոստոսի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 40433 դեպք, որոնցից 32616-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6793 պացիենտ: Վերջին 24 ժամում արվել է 340 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ` 176354 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 23 նոր դեպք և 96 առողջացած։
 
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 796 (ավելացել է ևս 5-ով) դեպք: ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մահացած պացիենտները եղել են 67, 81 տարեկան տղամարդիկ և 82, 73, 85 տարեկան կանայք։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Արձանագրվել է նաև մահվան 228 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
 
ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն
Նոյյան տապան  -   Հասարակություն