ԱԻՆ-ում ամփոփել է անցած շաբաթը. գրանցվել է 575 դեպք, որից 318-ը՝ արտակարգ, արձանագրվել է 20 մահ

10-08-2020 11:59:33   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Օգոստոսի 3-8-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 575 դեպք, որից 318-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 227 հրդեհի, մեկ փլուզման, մեկ պայթյունի, մեկ պատահար երկաթգծի հաղորդակցման ուղիներին, երկու պատահար ջրային հաղորդակցման ուղիներին, վեց վայրի կենդանիների հարձակման, երկու դիակի հայտնաբերման, երկու ջրահեղձման, երկու զինամթերքի հայտնաբերման, 12 ինքնասպանության փորձի, 30 օձի հայտնաբերման դեպք, 62 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 125 կենցաղային կանչ. տուժել է 88 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է երկու քաղաքացի:
 


Արձանագրվել է թունավորման 11 դեպք:
 
Ցավոք, նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 20 մահ:
 
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված
գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման վեց դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 13 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված ութ տրանսպորտային միջոց:
 
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 240 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար