Ավարտվել է Քարահունջ հնագույն աստղադիտարան-հուշարձանի ամբողջական չափագրությունը

10-08-2020 12:49:19   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Ավարտվել են ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվ․ Բյուրականի աստղադիտարանի և Ճարտապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի միջև կնքված համագործակցության հուշագրով նախատեսված աշխատանքները։ 
 


Բյուրականի աստղադիտարանից աշխատանքներին մասնակցել են պատմամշակութային բաժնի վարիչ, ավագ գիտաշխատակից Գրիգոր Բրուտեանն ու նույն բաժնի գիտաշխատակից Հայկ Մալխասյանը։
 
Համատեղ իրականացված աշխատանքների շրջանակներում կատարվել է՝ 
հուշարձանի և հարակից տարածքի համակարգչային
ծրում (scanning)
հուշարձանի և հարակից տարածքի օդային լուսանկարում-ծրում
հուշարձանի բոլոր քարերի լուսանկարում բոլոր կողմերից
հուշարձանի բոլոր անցքով քարերի անցքերի լուսանկարում, գծանկարում, չափագրում, անցքերի առանցքների վեկտորների որոշում և այլն։
Աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են շուրջ 30 անցքով քարեր՝ ի լրումն հայտնի 84-ի, ինչպես նաև նույն կարգի աստղագիտական կարևորության քարեր, որոնք մինչ այդ հաշվառված չեն եղել։ 
 
Չափագրության արդյունքների ամփոփումից հետո կսկսվեն աստղագիտական հաշվարկները՝ հիմնված նոր, գերճշգրիտ տվյալների վրա։  
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 237 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար