Արարատի մարզի բնակիչը ձերբակալվել է ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով

10-08-2020 15:21:16   | Արարատի մարզ  |  Իրավունք
2020թ. օգոստոսի 8-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Արարատ քաղաքի բնակչուհուց ահազանգ է ստացվել այն մասին, որ նախկին ամուսինը՝ հարբած վիճակում, պառկել, քնել է իր տան մուտքի դիմաց, ինչի պատճառով անչափահաս թոռը մնացել է դրսում՝ վախենալով տուն մտնել:
 


Ահազանգի հիման վրա՝ՀՀ ոստիկանության ծառայողները մեկնել են նշված հասցե և պահանջել, որ վերոնշյալ տղամարդը ազատի տան մուտքը: Վերջինս, իջնելով շենքի առաջին հարկ, շքամուտքի դիմացի հատվածից վերցրել է գարեջրի շիշ, կոտրել այն և դրանով հարվածել ոստիկանության ծառայողին՝
պատճառելով մարմնական վնասվածք, ապա սկսել է ինքնավնասել իրեն, ինչից հետո վնասազերծվել է մյուս ոստիկանների կողմից:
 
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասի հատկանիշներով:
 
Քրեական գործով կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք անձինք, կատարվել են առերես հարցաքննություններ, նշանակվել դատաբժշկական փորձաքննություններ:
 
Արարատ քաղաքի բնակչուհու նախկին ամուսինը ձերբակալվել է՝ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով:
 
Նախաքննությունը շարունակվում է:
 
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 300 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար