ՇՎՏՄ-ն կրկնայցեր է իրականացրել Գյումրիում. խախտումներ չկան


ՇՎՏՄ-ն կրկնայցեր է իրականացրել Գյումրիում. խախտումներ չկան

  • 10-08-2020 17:58:12   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատակիցները կրկնայցեր են իրականացրել Գյումրի քաղաքում. Էական խախտումներ ու թերություններ չեն արձանագրվել: 
 
«Փակցված են եղել դիմակներ կրելը պարտադիր լինելու մասին իրազեկող թերթիկները, առկա են եղել սոցիալական հեռավորություն պահպանելու համար արվող գծանշումները, փակ աղբամանները, ջերմաչափերն ու ջերմաչափման գրանցամատյանները:
 
Տեսչական մարմինը շարունակում է մշտադիտարկման գործընթացը ՀՀ ողջ տարածքում:
 
Հիշեցնենք, որ տեսչական մարմինը պարետի՝ մայիսի 3-ի N 63 որոշման համաձայն՝մշտադիտարկումներ է իրականացնում առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմվածբ նական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում՝ հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն