2-րդ զորամիավորումում անցկացվել են կապի վարժանքներ


2-րդ զորամիավորումում անցկացվել են կապի վարժանքներ

  • 10-08-2020 18:38:34   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Անձնակազմի դաշտային վարժվածության մակարդակը բարձրացնելու և մասնագիտական հմտությունները զարգացնելու  նպատակով 2-րդ զորամիավորման կապի ստորաբաժանումների զինծառայողներն օգոստոսի 10-ին անցկացրել են մասնագիտական վարժանքներ: 
 
Բացազատվել են կապի դաշտային հանգույցներ, ստուգվել են անձնակազմի մասնագիտական գիտելիքներն ու կարողությունները, ինչպես նաև շարժական կապի արդյունավետությունը:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն