Կյանքի բացարձակ ցուցումով վիրահատված կորոնավիրուսով 43-ամյա կինը դուրս է գրվել


Կյանքի բացարձակ ցուցումով վիրահատված կորոնավիրուսով 43-ամյա կինը դուրս է գրվել

  • 11-08-2020 14:35:12   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հուլիսի 15-ին COVID 19 բուժող այլ հաստատությունից ծանր վիճակում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բուժկենտրոն է տեղափոխվել 73-ամյա կին և հոսպիտալացվել է Վերակենդանացման բաժանմունքում` աղեստամոքսային տրակտի սուր արյունահոսություն, երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, հիպերտոնիա և մի շարք այլ հիվանդությունների ախտորոշմամբ:
 
Հետազոտությունների ընթացքում ախտորոշվել է սիգմայաձև աղու (հաստաղի) թափածակում, կյանքի բացարձակ  ցուցումով , անհետաձգելի կարգով վիրահատվել է: Վիրահատող բժիշկն է Սերգեյ Միրզոյանը: Հետվիրահատական շրջանում համապատասխան բուժում ստանալուց 3 շաբաթ հետո կորանավիրուսի նմուշառման արդյունքները բացասական են եղել, որովայնի շրջանում գանգատներ չի ունեցել, դուրս է գրվել լավացմամբ: 73-ամյա կինը հիմա տանն է, հետվիրահատական վերքը լավանում է` առաջնային ձգումով:
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play