Կառավարությունը օգոստոսի 12-ին արտահերթ նիստ կգումարի


Կառավարությունը օգոստոսի 12-ին արտահերթ նիստ կգումարի

  • 11-08-2020 14:38:25   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Կառավարությունը օգոստոսի 12-ին արտահերթ նիստ կգումարի, որի օրակարգում արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու հարցն է։
 
Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին պարետատան նիստից հետո հրավիրած ճեպազրույցում փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ կառավարությունը նախատեսում է արտակարգ դրության ռեժիմը երկարաձգել ևս մեկ ամսով։
 
Միաժամանակ նա ասել էր, որ էական փոփոխություններ կլինեն արտակարգ դրության ռեժիմով սահմանված որոշակի արգելքների հետ կապված։ 
 
«Մասնավորապես, վերանայվելու է օտարերկրյա քաղաքացիների մուտքի հնարավորությունների հարցը, վերանայվելու են ապրանքների արտահանման որոշակի սահմանափակումներ, հանրահավաքներ անցկացնելու, հանրային միջոցառման հարցերը»,- ասել էր Տիգրան Ավինյանը։
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն