Ազգային Ժողովրդավարական Բեւեռը խստորեն դատապարտում է Բելառուսի նախագահական ընտրություններից հետո


Ազգային Ժողովրդավարական Բեւեռը խստորեն դատապարտում է Բելառուսի նախագահական ընտրություններից հետո

  • 11-08-2020 15:54:31   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՄԱԿ-ի Պարենավորման համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) 50 հազար տոննա ցորենի ալյուր կուղարկի Լիբանան հանրապետությունում պարենի պակասության դեմ պայքարի շրջանակներում: Այդ մասին օգոստոսի 11-ին հայտնել Է համաշխարհային կազմակերպության Հումանիտար հարցերի համակարգման վարչությունը:
 
Օգոստոսի 10-ին ՄԱԿ-ի Պարենավորման համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Դեւիդ Բիզլին հայտարարել Է, որ Լիբանանում կարող Է հացը վերջանալ, եթե նավահանգստի աշխատանքը չհաջողվի վերականգնել երկու շաբաթվա ընթացքում: Նա հավելել Է, որ ավելի վաղ հանրապետություն Է ուղարկվել 17,5 հազար տոննա ցորենով բեռնված նավ, «որը կարող Է արդեն երկու շաբաթից ժամանել Բեյրութ, ինչը կկարողանա Լիբանանը հացահատիկով ապահովել 20 օր»: Բացի դրանից, ՄԱԿ-ի ՊՀԾ-ի երեք բեռնատար ինքնաթիռներ պարենով բեռնված արդեն ժամանել են Լիբանանի մայրաքաղաքի օդանավակայան: Բեյրութի նավահանգստի պահեստում հուժկու պայթյունը տեղի ունեցավ օգոստոսի 4-ին:
 
Պայթյունի ալիքից ոչնչացվեցին կամ վնասվեցին տասնյակ տներ, ավելի քան 300 հազար մարդ մնաց անօթեւան: Զոհվեց առնվազն 154 մարդ, տուժեց շուրջ 5 հազարը, տասնյակ մարդիկ համարվում են անհայտ կորած: Բուն նավահանգիստը, որով անցնում Էր Լիբանանի ներմուծման ավելի քան 75 տոկոսը, այժմ չի գործում: еклама 20 Լիբանանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ողբերգության պատճառ Է դարձել եռակցման ախատանքների ժամանակ ավելի քան 2,7 հազար տոննա ամոնիակային սելիտրայի բռնկումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն