Ճանապարհաշինական աշխատանքներում որակական փոփոխություն է նկատվում. Ճանապարհային դեպարտամենտ

11-08-2020 17:19:22   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը‚ ճանապարհաշինական ծրագրերից‚ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների ամառային և ձմեռային պահպանումից, ռազմավարական նշանակություն ունեցող թունելների, կամուրջների պահպանման աշխատանքների հսկողությունից բացի‚ իրականացնում է նաև ճանապարհաշինական աշխատանքների և շինանյութերի փորձաքննություն։ Այդ գործառույթները կատարվում են Ճանապարհային դեպարտամենտի լաբորատորիայի միջոցով։
 


«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ լաբորատորիան զինված է ժամանակակից սարքավորումներով‚ մասնավորապես՝ ճանապարհների հարթությունը լազերային ընդունիչներով չափող սարքավորումներով: Համապատասխան տեխնիկան հնարավորություն է ընձեռում փորձարկումներ իրականացնել ինչպես լաբորատոր, այնպես էլ դաշտային պայմաններում: Ճանապարհային դեպարտամենտի աշխատակիցները պարբերաբար իրականացնում են ճանապարհների հարթության չափում՝ գնահատելու համար ասֆալտբետոնե ծածկի հարթության ցուցանիշը։
 
Նորոգվող ճանապարհների որակը ստուգելու
նպատակով լաբորատորիայի միջոցով կատարվում է ուսումնասիրություն՝ հանուկի բաղադրության ստուգում։ Հանուկի փորձարկումների հիման վրա որոշվում են ասֆալտի խտացման գործակիցը, ջրահագեցվածությունը, շերտի հաստությունը և այլն‚ տրվում է եզրակացություն։ Լաբորատորիայում փորձարկում են ասֆալտ, խիճ, կոպիճ, ավազ, բնահող, հանքային փոշի, մածուցիկ բիտում, հեղուկ բիտում, ցեմենտ, ցեմենտաբետոն:
 
Լաբորատորիայում առկա է նաև ժամանակակից մոդիֆիկացված ճանապարհային սարքավորում (ընկնող քաշով դեֆլեկտոմետր), որը հնարավորություն է ընձեռում գնահատել գոյություն ունեցող և նոր կառուցված ճանապարհային հագուստի ամրությունը: Լաբորատոր փորձարկումները կատարվում են Հայաստանի Հանրապետությունում գործող նորմատիվ փաստաթղթերի համաձայն:
 
Լաբորատորիայի աշխատակիցները նշում են‚ որ վերջին մեկ տարվա ընթացքում ճանապարհաշինական աշխատանքներում որակի հետ կապված դրական փոփոխություն կա։ Եվ դա պայմանավորում են նրանով‚ որ շինարարական ընկերություններն իրենց տեխնիկական պարկը հագեցնում են ժամանակակից սարքավորումներով‚ աշխատանքի ընթացքում կիրառում են նորագույն մեթոդներ։
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 396 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար