Մայրաքաղաքի բացօթյա հանգստի գոտիներում խախտումներ չկան. ԲԸՏՄ


Մայրաքաղաքի բացօթյա հանգստի գոտիներում խախտումներ չկան. ԲԸՏՄ

  • 11-08-2020 18:13:02   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ոստիկանության հետ համատեղ շարունակում է ՀՀ պարետի որոշումների նկատմամբ վերահսկողական գործառույթները բացօթյա հանգստի գոտիներում։ 
 
Օգոստոսի 11-ին տեսուչները կրկնայցով եղել են Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Վարդավառի լճի հարակից տարածքում: Տեսչական մարմնի մասնագիտական խմբերը կատարել են հակահամաճարակային կանոնների պարտադիր պահպանման վերաբերյալ բացատրական և իրազեկման աշխատանքներ, դիմակը սխալ կրող քաղաքացիներին զգուշացրել և տրամադրել գործարանային արտադրության բժշկական դիմակներ։ 
 
Վերջին օրերին մայրաքաղաքի զբոսայգիների դիտարկումների ընթացքում խախտումներ չեն արձանագրվել, ցուցանիշների նվազման դրական դինամիկան պահպանվում է։
 
ԲԸՏՄ-ն  հորդորում է չթուլացնել զգոնությունը։ Ամենօրյա խստացված ստուգայցերն ու մշտադիտարկումները շարունակվում են հանրապետության ամբողջ տարածքում։
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն