ՇՎՏՄ-ն մշտադիտարկում է իրականացրել Էջմիածին քաղաքում, կասեցումներ՝ Մասիսում


ՇՎՏՄ-ն մշտադիտարկում է իրականացրել Էջմիածին քաղաքում, կասեցումներ՝ Մասիսում

  • 11-08-2020 18:17:29   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
  
 
ՇՎՏՄ-ն առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ շարունակում է մշտադիտարկումներ  իրականացնել պարետի՝ մայիսի 3-ի N 63 որոշման համաձայն:
 
Այսօր՝ օգոստոսի 11-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատակիցները մշտադիտարկումներ են իրականացրել Էջմիածին քաղաքում և Արմավիրի մարզի մի քանի այլ բնակավայրերում: Մշտադիտարկման ընթացքում մի քանի խախտումներ են արձանագրվել Արմավիրի մարզի բենզալցակայաններում, որտեղ բացակայել են փակ աղբամանները, ջերմաչափերն և ջերմաչափման գրանցամատյանները: 
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը օգոստոսի 11-ին նաև իրականացրել է կասեցման գործընթաց՝ 24 ժամով կասեցվել են Մասիս քաղաքում  և Արարատի մարզում  գտնվող մի քանի շինանյութի խանութների, ինչպես նաև բենզինի և գազի լցակայանների գործունեությունը: Նշված տնտեսավարողների մոտ ավելի վաղ իրականացված մշտադիտարկումների ընթացքում բացակայել են դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված հատուկ փակ աղբամանները, սոցիալական հեռավորություն պահպանելու համար արվող գծանշումները, ջերմաչափերն ու ջերմաչափման գրանցամատյանները: 
 
Տեսչական մարմինը շարունակում  է մշտադիտարկում իրականացնել ՀՀ ողջ տարածքում: Դիտարկված բոլոր խախտումների վերաբերյալ կազմվում են արձանագրություններ, որոնք ուղարկվում են Պարետատուն:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն