Նախագահ Հարությունյանն ընդունել է ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին


Նախագահ Հարությունյանն ընդունել է ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին

  • 11-08-2020 18:40:11   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 11-ին ընդունել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մի խումբ ներկայացուցիչների՝ «Սիներջի Ինթերնեյշնլ Սիսթեմզ» ՍՊԸ հիմնադիր տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանի գլխավորությամբ: 
 
Ողջունելով հյուրերին՝ նախագահ Հարությունյանը բարձր է գնահատել նրանց ունեցած ներդրումն Արցախում ոլորտի առաջին հաջողված քայերի համար և ընդգծել, որ Կառավարությունը պատրաստ է քննարկելու ցանկացած առաջարկ, որը կնպաստի տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ապահովմանը: Նախագահի խոսքով՝ այդ ուղղությամբ կարևոր որոշումներ արդեն կայացվել են՝ բարենպաստ դարձնելով հարկային միջավայրը, սակայն ավելի գրավիչ ներդրումային դաշտ ունենալու համար մշակվում են նոր գործիքակազմեր: 
Պատվիրակության անդամները ողջունել են Արայիկ Հարությունյանի ցուցաբերած պատրաստակամությունը և խոստացել աջակցել ինչպես ոլորտի զարգացման նոր ծրագրի մշակման, այնպես էլ կադրերի պատրաստման և նոր ներդրումների ներգրավման գործում: Մասնավորապես՝ քննարկվել են բուհական համակարգում ՏՏ ոլորտի նախագծերի իրականացման, ստարտափների ֆինանսավորման, ինչպես նաև` նոր ֆիզիկա-մաթեմատիկական դպրոցի հիմնադրմանը վերաբերող հարցեր: 
Հանդիպմանը մասնակցում էր ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play