Հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսի 201 նոր դեպք․ ապաքինվել է 335, մահացել 3 քաղաքացի. ԱՆ


Հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսի 201 նոր դեպք․ ապաքինվել է 335, մահացել 3 քաղաքացի. ԱՆ

  • 12-08-2020 11:21:10   | Հայաստան  |  Հասարակություն

Օգոստոսի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 40794 դեպք, որոնցից 33492-ն` առողջացած, 806-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6262 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 179032 թեստավորում:
 
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 201 նոր դեպք և 335 առողջացած։
 
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 59 (տղամարդ), 64 (կին) և 60 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նոյյան տապան  -   Հասարակություն