Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի հաստատվել


Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի հաստատվել

  • 12-08-2020 11:52:14   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

Արցախի տեղեկատվական շտաբից տեղեկացնում են, որ ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել:
 
Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 251 մարդու մոտ, որից 231-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 19, ընդհանուր մեկուսացված է 42 քաղաքացի:
 
Բժիշկները 3 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 4-ինը՝ միջին ծանրության:
 
Թեստավորումների նպատակով 164 նմուշառում է իրականացվել:
 
Մինչ այսօր կատարվել է 7 418 փորձանմուշի հետազոտություն:
Նոյյան տապան  -   Հասարակություն