Թուրքիայում փոխնահանգապետն սպանել է մորն ու եղբորը

12-08-2020 13:04:28   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը
Թուրքիայի Հաթայ նահանգի փոխնահանգապետ և Աֆրինի հարցերով պատասխանատու Թոլգա Փոլաթը ժառանգության թեմայով ծագած վիճաբանության ժամանակ սպանել է փաստաբան եղբորն ու մորը։ 
 


Դեպքը տեղի է ունեցել Ադանայում, ենթադրաբար նրանց պատկանող բնակարանում։ Փոլաթը կրկնակի սպանությունն իրականացրել է հրազենով։ Կրակոցի ձայներից դեպքի
վայրում հավաքվել են հարևանները, որոնք էլ ահազանգել են ոստիկանություն։ 
 
Այդ ընթացքում փոխնահանգապետը փախուստի է դիմել, սակայն ավելի ուշ հայտնաբերվել է ու ձերբակալվել։ Նշվում է, որ դեպքի ժամանակ բնակարանում է եղել նաև Թոլգա Փոլաթի հայրը, որը գործով կներգրավվի որպես ականատես։
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 334 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար