Ամուլսարում դրությունը շարունակում է վերահսկել համայնքը

12-08-2020 13:44:38   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
Ամուլսարում հանքահանման ծրագրեր ունեցած ընկերությունը փորձում է տպավորություն ստեղծել, թե վերահսկում է իրավիճակը՝ ինչը չի համապատասխանում իրականությանը: 
 
Վերջին շաբաթների ընթացքում այս ընկերությունն իրեն թույլատրված հիմնական ճանապարհներով որևէ ելումուտ չի կարողացել անել Ամուլսարի տարածք
ում, և միայն գաղտագողի, Սարավան գյուղի մերձակա ճանապարհով ինչ-որ մաքրողների ու սանտեխնիկների է տարածք մտցրել, որոնք ոչ մի էական աշխատանք չեն կարող անել, սակայն որոնց ընկերությունն օգտագործում է հերթական անիրական պատմությունը ստեղծելու և, հավանաբար, իր ներդրողներին հրամցնելու համար:
 
Որևէ ծանր տեխնիկա Ամուլսար չի մտել և չի մտնելու: Ջերմուկ համայնքի բնակիչները և Ամուլսարի համար պայքարող Հայաստանի գիտակից քաղաքացիները երբևէ թույլ չեն տալու որևէ հանքահանություն Ամուլսարում: Սա մեր վերջնական որոշումն է, որը փոփոխության ենթակա չէ։
ՀՀ կառավարությունը պարտավոր է հաշվի նստել Ջերմուկ համայնքի բնակիչների մեծամասնության (հանրագրով և ավագանու որոշումով ամրագրված) և ՀՀ մյուս քաղաքացիների արդարացի պահանջի հետ և իր իսկ պատվիրած միջազգային ուսումնասիրության արդյունքների հիման վրա ուժը կորցրած ճանաչել 2016թ-ին նախորդ կոռուպցիոն կառավարության տված բնապահպանական դրական եզրակացությունը։
 
Ամուլսարի պահապաններ
11.08.2020
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 302 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար