ՀՀ կառավարությունը վերացրել է օտարերկրացիների մուտքի արգելքը

12-08-2020 15:28:14   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հայաստանի կառավարությունը վերացրել է օտարերկրացիների՝ Հայաստան մուտքի արգելքը։ «Այսինքն՝ սահմանվել են, թե օտարերկրյա քաղաքացիներն ինչ պայմաններով կարող են գալ Հայաստան, դա ինքնամեկուսացման ռեժիմն է կամ ՊՇՌ թեստի հանձնումը ՀՀ-ում, ինչը նշանակում է, որ ՌԴ յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն ունի գալ ՀՀ՝ առանց պարետի հատուկ որոշումների»,- ԱԺ հատուկ նիստում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցին, թե ինչո՞ւ չի լուծվում հարցը, որպեզի ՀՀ քաղաքացիներն անարգել գնան Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի։
 


«Այստեղից գնալու համար մենք արգելք չենք դնում ՀՀ որևէ քաղաքացու առջև։ Սա արդեն Ռուսաստանի Դաշնության
կողմից տրված կարգավորումն է ու սահմանափակումը։ Մենք կառավարության այսօրվա որոշումով հանեցինք սահմանափակումը՝ գալ Հայաստան, արդեն մյուս հատվածը ՌԴ կառավարության որոշելիքն է։ Եվ արտաքին գործերի նախարարությունն այդ առումով աշխատանքներ է տանում»,- հավելեց Ավինյանը։
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 263 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար