Գասպարյան Վովայի առանձնատունը քանդելուն կողմ չեմ. այն կարող ենք տրամադրել Լիբանանից եկած ընտանիքներին

12-08-2020 16:32:12   | Հայաստան  |  Հասարակություն
Գասպարյան Վովայի առանձնատունը քանդելուն կողմ չեմ։
 


Այն կառուցվել է ՀՀ քաղաքացու գումարներով, և պետք է ծառայի Հայաստանի Հանրապետությանը։ Այդ շինությունը այնքան մեծ է, որ
այնտեղ կարելի է մի քանի ընտանիք տեղավորել։ Լիբանանից եկած ընտանիքներին տրամադրելով կարող ենք հենց այդ հատվածում զարգացնել գյուղական զբոսաշրջությունը։
Հիմա խոսքս ուզում եմ հղել սով գուժողներին և ժողովրդին սպառնացողներին, ովքեր ասում են բան չի փոխվել և ուզում են վերադառնան, որ փոխեն։ Դուք ձեզ վաղուց սպառել եք, և ոչ մի խոհանոցային սիթ քոմ, դայվինգ ու կվադրոցիկլ ձեզ չի փրկի, հեռու մնացեք մեր երկրից, պարզապես հեռու մնացեք։
Մինչ բարեփոխումների մասին խոսելը նշեմ որ ես Նիկոլական չեմ, միայն դպրոցում հոկտեմբերիկ եմ եղել, եթե դա մեղք է, ուրեմն էդ մի մինուսն ունեմ։
 
Ես ՀՀ սովորական քաղաքացի եմ, ով հպարտ է եղել բոլոր ժամանակներում։ Երբեք պետական ապարատում չեմ աշխատել և չեմ էլ պատրաստվում, իմ առաքելությունը Հայ Գյուղն է, երբեք ոչ մի հստակ ծրագիր չեմ ունեցել, գյուղը ընտրել եմ, քայլել ու ճանապարհը ինքնուրույն քարտեզագրել է իմ քայլերը։ Երբեք չեմ մտածել, որ ինչ որ մեկը պետք է շնորհակալություն հայտնի, դա նման է որ երեխայիս կերակրեմ, կրթեմ, մեծացնեմ, նա էլ շնորհակալություն հայտնի։ Նրա շնորհակալությունը սերն է իմ հանդեպ, իմ գնահատված լինելն է։ Այդպես էլ երկիրս, Հայ Գյուղս․ եթե իմ ժողովուրդը երջանիկ, ապահով, անվտանգ ու կայացած լինի, դա կլինի իմ հաղթանակը։
Ինչ տեսանելի և շոշափելի բարեփոխումներ եմ տեսնում անձամբ ես։
Ճանապարհաշինություն․ 500 կմ ից ավել կառուցված որակով ճանապարհներ, չընդհատվող ասֆալտապատման աշխատանքներ անգամ քովիդի օրերին։
Տասնյակ մանկատան չափահաս դարձած սաներ բնակարաններ ստացան։
Ամբողջ կյանքում իրենց հերթին սպասած ու հերթում ծերացած հարյուրավոր զինվորականների ընտանիքներ բնակարաններ ստացան։
Բանակի սնունդը, զինվորի արժևորումը, միլիոնավոր դոլարների զենքի ձեռբերումը, դիրքի գրավումը։ Սահմանապահ գյուղերին տրված արտոնությունները։
Աննա Հակոբյանի հիմնադրամի կատած հսկայական աշխատանքները, զինհաշմանդամների կենտրոնի վերազինումը, քաղծկեղով հիվանդ երեխաների բուժումը։
Եթե չգիտեք, Կուրթանցի Մեխակին մեծ ու սիրուն տուն ու հողամաս նվիրելը, ու ուրիշների մեղքերի համար ներողություն խնդրելը (Մեխակին անձամբ եմ այցելել, լայվը մեկնաբանություններում)։
Եթե ինչ որ բան մոռացա ավելացրեք մեկնաբանություններում։
Երկրում տիրող իրավիճակը նմանեցնում եմ Աստվածաշնչյան մի դրվագի, երբ Մովսեսը փրկում է ժողովրդին, հանուն նրանց Աստծո օգնությամբ ծովն է ճեղքում, որ անցնեն, ժայռից անապատում ջուր է ստանում, և երկնքից մանանա, միևնույնն է ժողովրդին քիչ է լինում, ու երբ Մովսեսը բարձրանում է ժայռի վրայից Աստծո պատվիրանները բերելու, ժողովուրդը հավաքում է եղած ոսկիները, ոսկե հորթ է ձուլում ու սկսում երկրպագել երկաթե Դրմբոնի հանքից ստացած ոսկե կուռքին․․․․մնացած մանրամասները Աստվածաշնչում։
Խնդրում եմ հետ նայեք, պարզապես հետ նայեք, տեսեք ինչից ենք մենք ազատագրվել, մենք չպետք է անընդհատ դժգոհենք ու բողոքենք, մեզ պետք է տերը համարենք մեր երկրի և պատասխանատվություն զգանք նրա հանդեպ։ Դժգոհ ենք տասնյակ պատգամավորներից կամ այլ պատկան մարմիններից, չենք ընտրի հաջորդ ընտրություններին։ Այո մենք ձեռք ենք բերել խոսելու իրավունք, բարևի համար մեզ չեն սպանի, բայց պետք է արժևորենք մեր խոսքը, որպեսզի այն իր նպատակին ծառայի։
Փաշինյանը ամենակարող չէ, նա մարդ է, մարդ ով հաց է ուտում, քնում է, խաղում
է իր փոքրիկի հետ, մանկան նման ուրախանում է ձեռքբերումներով, և գուցե թաքուն լաց է լինում ձախողումների դեպքում․․․․
Մենք ժողովուրդս ենք նրա աչքերի փայլն ու հավատը, նրա ուրախությունն ու հաղթանակը, մենք չպետք է բաց թողնենք նրա ձեռքը, նա պետք է զգա յուրաքանչյուրիս ներկայությունը։
Եթե գրառումս ինչ որ մեկիդ սրտով չլինի, ներեք ինձ, ես պարզապես կարծիքս եմ գրել, և եթե կասեք, որ գրառումս գյուղի հետ կապ չունի, կհակադարձեմ, քանի որ երկիրը սկսվում է հեռավոր ու սահմանապահ Հայ Գյուղից։ Ես սիրում եմ Հայաստանը, հպարտ եմ, որ Հայ եմ, և մինչև կյանքիս վերջ ծառայելու եմ Հայ Գյուղիս։
Արև Ձեզ։
 
«Կանաչ արահետ» ՀԿ-ի մարքեթինգի  խորհրդատու
«Հայ Գյուղը»  ՍՁ-ի հիմնադիր
 
 
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 5356 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար