Հեղափոխությունը փաստեց, որ ժողովրդի կամքի հետ չի կարելի խաղալ, և, որ Սփյուռքը հայ ժողովրդի կողքին է
13-08-2020 10:00:00 | Հայաստան | Քննարկում
Հայկական սփյուռքի այսօրվա մտահոգությունների, միավորված ուժերով գործելու ցանկության եւ անհրաժեշտ մեխանիզմների առկայության մասին են #HyeID Հայ ինքնության քարտ հաղորդաշարի շրջանակներում այսօր զրուցել ծրագրավորման համակարգային վերլուծաբան, #HyeID կազմակերպության նախաձեռնող խմբի անդամ, Իրանահայ միության խնամակալ մարմնի անդամ Թոմիկ Ալեքսանյանը եւ «Նոյյան Տապան»-ի տնօրեն Տիգրան Հարությունյանը։
Ի՞նչ է տալու #HyeID-ին աշխարհի հայությանը, ո՞րն է #HyeID առավելությունը աշխարհի հայությանը միավորելու տարբեր տարիների բազմաթիվ փորձերի նկատմամբ։ Ի՞նչ երկու փոխլրացնող գաղափարներ են միավորված այս ծրագրի շրջանակներում, ինչպե՞ս է այս ծրագիրը հնարավոր դարձնելու, որպեսզի սփյուռքի մեր հայրենակիցների ձայնը լինի իրապես լսելի, իսկ նրանց կամարտահայտությունն էլ՝ թափանցիկ։ Այս եւ այլ հարցերի պատասխանը՝ հարցազրույցում։
Հաղորդումները ուղիղ հեռարձակմամբ կարելի է դիտել Նոյյան Տապան Ալիքով, որը հեռարձակվում է հետույալ մալուխային ցանցերով․
Հաղորդման ուղիղ հեռարձակման ընթացքում կարելի է զանգահարել եւ հարցեր ուղղել բանախոսներին ամերիկյան 818 967 53 21 եւ հայաստանյան +374 60 35 11 31 հեռ/համարներով, Wiber, WhatsApp +374 55 50 90 75 համարով:
«Նոյյան Տապան»-ին աջակցել ցանկացողները կարող են մուտք գործել համապատասխան բաժինը հետեւյալ հղումներով
Սիրելի հայրենակիցներ, մենք շատ ուրախ ենք տեսնել ձեր գրառումները եւ քննարկումները, սակայն հայհոյանքները ջնջվելու են, իսկ գռեհիկ գրառումների հեղինակները արգելափակվելուեն։