ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին. բախվել է 5 մեքենա


ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին. բախվել է 5 մեքենա

  • 13-08-2020 10:20:36   | Հայաստան  |  Հասարակություն

ՀՀ ԱԻՆ Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 12-ին՝ ժամը 23։15-ին, տեղեկություն է ստացել այն մասին, որ Մ-2 ավտոճանապարհի Տափերական գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
 
Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 35-րդ կմ-ին բախվել է մի քանի ավտոմեքենա՝ «BMW» (վարորդ՝ Վահագն Հ․, ծնված 1980 թ.), «Reno» (վարորդ՝ Գևորգ Ի․, ծնված 1992 թ.), «ZIL» (վարորդ՝ Լյուդվիգ Հ․, ծնված 1990 թ.), «ZIL» (վարորդ՝ Հովհաննես Ե․, ծնված 1977 թ.) և «Opel Аstra G» (վարորդ՝ Սարգիս Ա․, ծնված 1993 թ.) մակնիշների ավտոմեքենաներ:
 
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «BMW» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Քրիստինե Ա․-ն (ծնված 1978 թ.) հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ։
 
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play