Հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 229 և մահվան 3 նոր դեպք. ԱՆ


Հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 229 և մահվան 3 նոր դեպք. ԱՆ

  • 13-08-2020 11:05:28   | Հայաստան  |  Հասարակություն

Օգոստոսի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 41023 դեպք, որոնցից 33897-ն` առողջացած, 809-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6079 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 180497 թեստավորում:
 
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 229 նոր դեպք և 405 առողջացած։
 
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 77 (կին), 68 (կին) և 88 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
 
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 238 է:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play