Հրավառությունների համար օգտագործվող արտադրանքի ներմուծումն ու վաճառքը կսահմանափակվի


Հրավառությունների համար օգտագործվող արտադրանքի ներմուծումն ու վաճառքը կսահմանափակվի

  • 13-08-2020 17:53:39   | Հայաստան  |  Հասարակություն

Փոխվարչապետ, արտակարգ դրության պայմաններում պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Սիրելի՛ հայրենակիցներ, այս շաբաթվա սկզբին տեղեկացրի, որ ուժեղացվելու է հսկողությունը գիշերային ժամերին լռության խախտման դեպքերի, հրավառությունների իրականացման, հրագործական արտադրանքի իրացման նկատմամբ:
 
Ցանկանում եմ նշել, որ համապատասխան գերատեսչություններին հանձնարարվել է նաև քննարկել ու ներկայացնել իրավական ակտերի առաջարկություններ, որոնց միջոցով Հայաստանի Հանրապետության տարածքում հրավառությունների կազմակերպման համար օգտագործվող արտադրանքի ներմուծումն ու վաճառքը հնարավորինս կսահմանափակվի՝ բացառությամբ որոշ տոնական օրերին նախորդող ժամանակաշրջանը»:
Նոյյան տապան  -   Հասարակություն