«Փորձում են փրկել Բաքվի բռնապետի հեղինակությունը երկրի ներսում». Կարեն Հովհաննիսյան


«Փորձում են փրկել Բաքվի բռնապետի հեղինակությունը երկրի ներսում». Կարեն Հովհաննիսյան

  • 14-08-2020 10:28:21   | Հայաստան  |  Հասարակություն

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Նախկինում, երբ տեղի էին ունենում թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ, Թուրքիան մշտապես հայտարարում էր, որ զորավարժությունն ուղղված չէ որևէ երկրի դեմ։ Այս անգամ, չնայած ուղիղ տեքստով չեն ասում, որ ուղղված է որևէ երկրի դեմ, բայց իրենց ելույթների և հայտարարությունների տեքստերով բաց ասում են, որ այն Հայաստանի դեմ է ուղղված։
 
     Փաստենք, որ հիմա գնում է տեղեկատվական պատերազմ և Ադրբեջան անունով արհեստածին պետության քաղաքացիների ականջին հաճելի հայտարարություններ է արվում, տպավորություն է, որ փորձում են փրկել Բաքվի բռնապետի հեղինակությունը երկրի ներսում»:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play