«Երևանում դեռ շարունակվում է «լյուբիմչիկ» տնօրեն և արտոնյալ դպրոց հոգեբանությունը». Սոֆյա Հովսեփյան


«Երևանում դեռ շարունակվում է «լյուբիմչիկ» տնօրեն և արտոնյալ դպրոց հոգեբանությունը». Սոֆյա Հովսեփյան

  • 14-08-2020 10:35:59   | Հայաստան  |  Հասարակություն

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյանն իր էջում գրել է.
 
«Համաճարակը ցցուն կերպով ջրի երես հանեց արհեստական աճած դպրոցների խնդիրները: Այ ինձ հետաքրքիր է, թե ինչպես պետք է 3 տասնյակ ունեցող դասարանը բաժանվի երեք խմբի և այդ բաժանման արդյունքում դպրոցում բոլոր դասարանները տեղ ունենան: Սպասում եմ սեպտեմբերին, որ հասկանամ ինչո՞ւ է, օրինակ, Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոցը շարունակում ընդունել 250 աշակերտ և որն է այդ դպրոցի բացառիկությունը, որի հաշվին Երևանում շատ դպրոցներ պետք է փակվեն, բայց Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցը շարունակի ընդունել 250 առաջին դասարանցի այն դեպքում, որ մինչ համաճարակն էլ երկհերթ էր: Կամ Ա. Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցը ինչո՞ւ ունի 159 առաջին դասարանցի միայն հայկական դասարաններում, երբ կրկին երկհերթ է:
 
Ինչպես պետք է կազմակերպվի այս դպրոցների մեկ տասնյակից կազմված խմբերի դասերը, և ո՞ր երեխաների խումբը պետք է տուժի սրանից:
 
Հուսամ՝ սա հետևություն է, որ մյուս տարի 3,4 * կրճատվեն նմանատիպ դպրոցների առաջին դասարանցիների հոսքը: Միակ դպրոցը փաստորեն, որ լիցենզիայի թիվ կրճատվեց, դա ժամանակին ամենամեծ արտոնություն ունեցող Չեխովի անվան թիվ 55 հիմնական դպրոցն է:
 
Տարոսը մնացածին: Առանց այն էլ Երևան քաղաքում դեռ շարունակվում է «լյուբիմչիկ» տնօրեն և արտոնյալ դպրոց հոգեբանությունը: Սպասում եմ սեպտեմբերի»:
Նոյյան տապան  -   Հասարակություն