«Կրկնակի ցավում եմ, որ առիթն առողջական խնդիրն է». Հրանուշ Խառատյան
14-08-2020 13:24:42 | Հայաստան | Հասարակություն
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանը հայտարարություն է տարածել պատգամավորական մանդատը վայր դնելու մասին: Գրում է, որ պատճառն առողջական խնդիրն է:
Դեռ 2016-ից մեծ համակրանքով եմ հետևել նրա քաղաքական ասելիքին, անելիքին, գործունեությանը, առհասարակ նրա տեսակին: Գրագետ, պատասխանատու, պատրաստակամ, զգայուն, հավասարակշիռ...
Ցավում եմ, որ վայր է դնում մանդատը, կրկնակի ցավում եմ, որ առիթն առողջական խնդիրն է: Շատ կուզենայի, որ Մանե Թանդիլյանն արագ ապաքինվի և երջանիկ լինի»: