Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կորեայի Հանրապետության նախագահին


Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կորեայի Հանրապետության նախագահին

  • 15-08-2020 13:26:59   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Ջե Ինին՝ երկրի ազգային տոնի՝ Ազատագրման օրվա առթիվ:
 
Հայաստանի նախագահի ուղերձում, մասնավորապես, ասված է.
 
«Գոհունակությամբ եմ արձանագրում, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր մենք կարողացել ենք Հայաստանի և Կորեայի միջև ձևավորել ջերմ գործընկերային հարաբերություններ։
 
Հայաստանը մեծապես շահագրգռված է խորացնելու և ընդլայնելու Կորեայի հետ բազմաշերտ համագործակցությունը»:
 
Նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ համատեղ ջանքերը նոր լիցք կհաղորդեն հայ-կորեական փոխշահավետ գործակցությանը՝ ի շահ երկու ժողովուրդների։
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն