Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը


Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը

  • 15-08-2020 14:25:31   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Եղիշե Կիրակոսյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Հանձնաժողովի հերթական նիստը։ Վերջինի ընթացքում քննարկվել են Հայեցակարգի մշակման աշխատանքների կազմակերպմանը վերաբերող մի շարք հարցեր, ինչպես նաև առանձին զեկույցներով են հանդես եկել Հանձնաժողովի անդամներ Արմեն Մազմանյանը և Անահիտ Մանասյանը՝ համապատասխանաբար անդրադառնալով ընտրակարգին/իշխանությունների տարանջատմանն ու հավասարակշռմանը և պաշտոնատար անձանց անձեռնմխելիության ինստիտուտին։
 
Հանձնաժողովի անդամները, յուրաքանչյուր զեկույցից հետո, հարցեր են ուղղել զեկուցողներին, ներկայացրել իրենց դիտարկումներն ու առաջարկները։
 
Ամփոփելով քննարկումները՝ Հանձնաժողովի նախագահ Կիրակոսյանը հորդորել է անդամներին օրակարգային հարցերի վերաբերյալ դիտարկումները ներկայացնել մինչև օգոստոսի 31-ը։
 
 
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն