Վիվա-ՄՏՍ-ի հաշվեկշռի լիցքավորումը հնարավոր է նաև ռուսաստանյան բջջային համարից


Վիվա-ՄՏՍ-ի հաշվեկշռի լիցքավորումը հնարավոր է նաև ռուսաստանյան բջջային համարից

  • 19-08-2020 15:45:01   | Հայաստան  |  Կազմակերպություններ

 
Վիվա-ՄՏՍ-ը ուրախ է տեղեկացնել, որ այժմ Ռուսաստանի «ՄՏՍ», «ՄեգաՖոն», «Բիլայն»,  և «Տելե2» բջջային օպերատորների բաժանորդները Վիվա-ՄՏՍ-ի՝ իրենց մտերիմների և հարազատների բջջային հեռախոսահամարի հաշվեկշիռը կարող են հեշտությամբ լիցքավորել ռուսաստանյան համարից՝ ընդամենը մեկ հպումով, ցանկացած պահի:
 
Ի դեպ, մինչև 2020թ. հոկտեմբերի 1-ը (ներառյալ) «ՄՏՍ»-ի համարից լիցքավորման դեպքում  լիցքավորող բաժանորդը ստանում է գումարի 10% քեշբեք: Առաջարկի մանրամասներին կարելի է ծանոթանալ այս հղմամբ:
 
«ՄՏՍ», «ՄեգաՖոն», «Բիլայն»,  և «Տելե2» օպերատորների բաժանորդները կարող են լիցքավորել Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդի հաշիվը իրենց բջջային հեռախոսից՝ ուղարկելով հետևյալ SMS հաղորդագրությունը՝ 3116 կարճ համարին՝ հետևյալ ձևաչափով.
 
37494XXXXXX 100,
կամ՝
374_ _XXXXXXX 100
 
որտեղ՝
37494XXXXXX-ը լիցքավորվող հեռախոսահամարն է, 100-ը` լիցքավորման գումարը (նշվում է ռուբլիով)
 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ