Պաշտոնական թվերն ապացուցում են, որ հակաճգնաժամային միջոցառումները եղել են արդյունավետ. Փաշինյան


Պաշտոնական թվերն ապացուցում են, որ հակաճգնաժամային միջոցառումները եղել են արդյունավետ. Փաշինյան

  • 24-08-2020 12:51:49   | Հայաստան  |  Տնտեսություն

Այս տարվա հուլիսին Հայաստանում աշխատող քաղաքացիների համախառն աշխատավարձի ֆոնդը կազմել է 127 միլիարդ 391 միլիոն դրամ. սա այն գումարն է, որ վճարվել է գործավորներին և որի դիմաց եկամտային հարկ է հաշվարկվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ըստ նրա՝ նույն ցուցանիշը հունիսին կազմել է 120 միլիարդ 846 միլիոն, իսկ 2019 թվականի հուլիսին՝ 117 միլիարդ 627 միլիոն դրամ:
 
Նշվում է նաեւ, որ «Ճշգրտված տվյալներով՝ եթե 2019թ. հուլիսին համախառն աշխատավարձը բաշխվել է 606 հազար 465, իսկ 2020 թվականի հունիսին 609 հազար 302 աշխատատեղերի միջև, ապա 2020 թվականի հուլիսին աշխատավարձի հիմնադրամի բաշխմանը մասնակցել է 613 հազար 62 աշխատատեղ։ Եթե 2019թ. հուլիսին մեկ աշխատատեղին բաժին հասած միջին աշխատավարձը կազմել է 193 հազար 955 դրամ, 2020 թվականի հունիսին՝ 198 հազար 335 դրամ, 2020 թվականի հուլիսին այդ թիվը կազմել է արդեն 207 հազար 795 դրամ»։
 

«Հիշեցնեմ, որ 2020 թվականի ապրիլից ի վեր կառավարությունը ընդունել է մի շարք հակաճգնաժամային միջոցառումներ, որոնց նպատակը աշխատատեղերի պահպանումն է եւ աշխատավարձերի անկումը կանխելը: Պաշտոնական այս թվերը ապացուցում են, որ այդ միջոցառումները արդյունավետ են եղել: Ուզում եմ հիշեցնել, որ վերը նշված թվերը ձեւավորվել են բացառապես տնտեսվարողների ներկայացրած հաշվետվությունների հիման վրա եւ այս թվերը ընկած են տնտեսվարողների հարկային պարտավորությունների հիմքում»,- նշել է Ն․Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում:

 
Նոյյան տապան  -   Տնտեսություն