Թուրքական ծագմամբ մոտ 100 երիտասարդներ հարձակվել են ծագումով հայ ֆրանսիացիների վրա, ովքեր բողոքի ցույց էին կազմակերպել ընդդեմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև վերսկսված հակամարտության. Le Parisien-ի անդրադարձը


Թուրքական ծագմամբ մոտ 100 երիտասարդներ հարձակվել են ծագումով հայ ֆրանսիացիների վրա, ովքեր բողոքի ցույց էին կազմակերպել ընդդեմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև վերսկսված հակամարտության. Le Parisien-ի անդրադարձը

  • 31-08-2020 12:58:51   |   |  Հասարակություն

Ցնցումից կոտրված  ցուցանակի լուսավոր տառերն այլևս հուշ են: Ցուցափեղկի վրա սև հետք է, որը երեք տարի Դեսինում (Ռոն) աշխատող Արմանի կարծիքով  հրազենի կրակոցի հետևանք է: Մեկ ամիս է անցել, սակայն այս հայազգի տղամարդն այդպես էլ չի հասկանում, թե ինչու հուլիսի 24-ին «Գորշ գայլեր» ծայրահեղական կազմակերպության թուրքական ծագմամբ մի քանի տասնյակ երիտասարդներ իրեն թիրախավորեցին։ «Կոշկակարանոցս միշտ բաց է եղել բոլորի առջև,- ասում է արհեստավորը: Ոչ մեկի հետ խնդիր չեմ ունեցել»:
 
Բայցևայնպես հուլիսի 24-ին, ժամը 19:00-ի սահմաններում նրա համար ակնհայտ էր, որ Ժան-Ժորես պողոտայով քայլող դիմակավորված և երկաթե ձողերով ու դանակներով զինված երիտասարդները եկել էին հաշիվ մաքրելու: «Չորս-հինգ հոգով դուրս եկանք»,- ասում է Արմանը: «Ուժներս չէր հերիքում։ Ստիպված պատսպարվեցինք խանութում ու սպասեցինք ոստիկանության միջամտությանը»:
 
Կրակոց և ամբոխի տեղաշարժ
 
Ի սկզբանե, ինչպես նախապես հայտարարվել էր, տեղի հայ համայնքը մի ամառային հանգիստ երեկո ցույց էր կազմակերպել։ 1915թ․ ցեղասպանությունից հետո առաջին հայրենազուրկ հայերը 1920-ական թթ․ Ազնավուրի թանկագին երկրից հաստատվեցին Լիոնից դեպի արևմուտք գտնվող Դեսինում՝ Փոքր Հայաստանում։ Այսօր 30 000 բնակիչ ունեցող քաղաքում ապրում են ծագումով հայ մոտ 4 000 ֆրանսիացիներ, ովքեր ուշադիր հետևում են իրենց նախնիների երկիրն ալեկոծող աշխարհաքաղաքական ցնցումներին: Հուլիսի 24-ին 600 մարդ հավաքվել էր բողոքելու Ղարաբաղի շուրջ հայ-ադրբեջանական երկարատև հակամարտության վերսկսման դեմ: 
 
Ատելությամբ սնված և պատմական ահռելի ժխտողականության թակարդն ընկած երիտասարդներ
 
ԴԱՆԻ-ԿԼՈԴ ԶԱՐԹԱՐՅԱՆ, ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՑՈՒՅՑԵՐԻՑ ՄԵԿԻ ՀԱՄԱԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ,
 
«Գեղեցիկ հավաք էր, որին մարդիկ մասնակցում էին ընտանիքներով։ Ներկա էին նաև տեղի ընտրված պաշտոնյաները»,- պատմում է Դանի-Կլոդ Զարթարյանը: Սակայն միջոցառումը դեռ չսկսված՝ մթնոլորտը փչացավ երեկոյի հենց սկզբից: Մեղավորը այդ հարյուր թուրք ծայրահեղականներն էին, ովքեր եկել էին խափանելու իրենց երդվյալ թշնամիների միջոցառումը: «Նույնիսկ չգիտեմ, թե ինչ էին անում այնտեղ»,- ընդգծում է Արմանը: Նույնիսկ եթե նրանք իրենց Ադրբեջանի մտերիմներն են համարում, սա իրենց գործը չէ»:
 
Վկաներն ու տեսանյութերը նրանց բնորոշում են թուրքական դրոշը ձեռքներին,  ոմանք դիմակավորված,  աջուձախ հայհոյելով և «գնանք, բռնենք հայերին» կոչերով: Մեկ ամիս է անցել, և շուտով այս հակահավաքի պարագլուխը դատապարտվելու է, սակայն հույզերը չեն մարել: «Երբեք նման բան տեղի չէր ունեցել»,- հուշում է մի ցուցարար, ով չցանկացավ ներկայանալ: Առաջին անգամ է, որ վախ զգացի...»: Երբ առաջին բանախոս Սառա Տանզիլլին սկսեց խոսել,  կրակ արձակվեց: Դրանից հետո ամբոխը տեղաշարժվեց: «Սկզբում չէի հասկանում, թե ինչ է կատարվում»,- պատմում է բանախոսը: Նրա ամուսինը՝ Րաֆֆին,  Հայկական հարցի պաշտպանության կոմիտեի (CDCA) տեղի ներկայացուցիչն է և բողոքի ցույցի կազմակերպիչը: «Սոցիալական ցանցերից տեղյակ էինք, որ իրենց «Գորշ գայլեր» համարող որոշ թուրքեր ակցիա էին կազմակերպում»,- մանրամասնում է նա:
 
 
Հավաքի արդյունքում չորս ձերբակալություն
 
Մինչ այդ դեպքը հայերը բախվել էին բացառապես որոշ առանձին անհատների ճնշումներին: «Միայն ոստիկանական ուժերի շնորհիվ հնարավոր եղավ խուսափել այդ  գազազազած մարդկանց հարձակումից»,- նշում է Րաֆֆի Տանզիլլին: Վկաներից մեկի տեսանյութում երևում է Ահմեդ Չեթինը։ Նա կոչ էր անում հակահավաք անցկացնել՝ հրամայելով իր հետևորդներին  զենքերը նետել, որին հետևեց գետնին բախվող մետաղական առարկաների ձայնը: Վնասվել են մի քանի ավտոմեքենաներ։ Անվտանգության ծառայությունները ստիպված օգտագործել են արցունքաբեր գազ: Թուրքական կողմից ձերբակալվել է չորս անձ, որոնցից մեկը՝ անչափահաս և տեղափոխվել կալանավայր: Ինչպես ժամանակին հաղորդել էր «le Progrès» օրաթերթը, նրանց օգնության հասնելու նպատակով շատերը շտապել էին ոստիկանության բաժանմունք:
 
«Մենք անհանգստացած ենք,- ասում է Դանի-Կլոդ Զարթարյանը: Գործ ունենք ատելությամբ սնված և պատմական ահռելի ժխտողականության թակարդն ընկած  երիտասարդների հետ»: Այդ երիտասարդներն «այստեղ էին եկել ոչ թե կարծիք հայտնելու , այլ ծեծուջարդի համար»,-հայտարարում է Հայկական հարցի պաշտպանության կոմիտեի նախագահ Ժյուլ Բոյաջյանը: Իսկ Դանի-Կլոդ Զարթարյանն ինքն իրեն հարց է տալիս․  «Մինչև ե՞րբ Ֆրանսիան մեզ համար անվտանգ կլինի»: 
 
Ովքե՞ր են Գորշ գայլերը
 
Le Parisien (Փարիզ)
 
25-ը օգոստոսի2020թ.
 
ԸՍՏ ՄԻ ՀԱՅ ԱԿՏԻՎԻՍՏԻ
 
Օգոստոսի 17-ին Պերոննայում (Էն) ձերբակալված, իրեն «Գորշ գայլեր» շարժման անդամ համարող 23-ամյա թուրք ծայրահեղական Ահմեդ Չեթինը,  կդատապարտվի սեպտեմբերի 17-ին՝ «բռնության կամ ռասայական ատելության հրահրման» համար:
 
Ինստագրամի իր էջում «ֆրանսաթուրք»-ն (Francoturc)  այլևս ակտիվություն չի ցուցաբերում: «Բացակայությանս պատճառը կալանքի տակ գտնվելս է»,- նախազգուշացնում է հաշվի օգտատեր Ահմեդ Չեթինը: Իրականում, 23-ամյա երիտասարդը ձերբակալվել է օգոստոսի 17-ին Պերոննա քաղաքում (Էն) «բռնություն կամ ռասայական ատելություն հրահրելու» համար, այնուհետև տեղափոխվել դատական ​​վերահսկողության վայր: 
 
Սա հուլիսի 24-ին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Հայկական հարցի պաշտպանւթյան կոմիտեի՝ (CDCA) նրա դեմ ներկայացրած երկու բողոքներից մեկն է: Երկրորդ բողոքի նշանակետը զինված հավաքի գործողություններն են:
«Կասկած չկա, որ Ահմեդ Չեթինի և նրա ընկերների նպատակը ցուցարարների վրա հարձակվելն էր՝ հայ համայնքի պատկանելության պատճառով»,- գրել է կոմիտեի փաստաբան Շառլ Կոնսինյին:
 
Ռազմականացված կազմակերպություն
 
Ըստ մեր տեղեկությունների՝ Ֆրանսիայի ամենակատաղի թուրք ծայրահեղականներից մեկին՝ Չեթինին  շատերն են ճանաչում։ Նա տարածքային հետախուզության վերահսկողության տակ է:
 
Իրապես, նա իրեն համարում է «Գորշ գայլեր»-ի անդամ, ծայրահեղական ​կազմակերպություն, որ վերստին առաջին պլանում է այն ժամանակ, երբ Ազգայնական շարժում (MHP) կուսակցությունը, որի զինյալ թևն էր,  աջակցում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
 
«Ի աջակցություն ադրբեջանցի եղբայրների» Չեթինը համացանցով մարդկանց էր հավաքագրել այս հակահավաքի համար՝: «Թող կառավարությունը (խմբագրի նշումը. թուրք) ինձ 2000€ և զենք տա, և ես կանեմ այն, ինչ պետք է  Ֆրանսիայում թե այլուր»,- բացահայտորեն հայտարարել էր նա: Հուլիսի 24-ի ցույցի տեսանյութերից մեկում նա երևում է մի խումբ տղամարդկանց առջև կանգնած, որոնցից շատերը՝ դիմակավորված, ցուցադրում են  «Գորշ գայլեր»-ի հանրահավաքի նշանը․ բութը միջնամատին և մատնեմատին միացրած՝ որպես  գայլի գլուխ, իսկ ցուցնամատն ու ճկույթը՝ որպես ականջներ :
 
«[Գորշ գայլերը] շատ թուրքական միությունների իրենցով են արել: Գիտենք, որ ամենուր են և մեզ հետևում են»: 
 
Քրդական համայնքի դեմ բռնությունների վերսկսում
 
Իբրև Արևմտյան Եվրոպայում գործող ռազմականացված կազմակերպություն, «Գորշ գայլերը» որպես այդպիսին չունեն կազմակերպական կառուցվածք սակայն շատ թուրքական միությունների իրենցով են արել»,-մանրամասնում է հայ ակտիվիստը: Գիտենք, որ ամենուր են ու մեզ հետևում են»: Նույնիսկ Դեսինից առաջ հուլիսի սկզբին, տասնյակ «Գորշ գայլեր» հարձակվեցին Վիեննայի կենտրոնում (Ավստրիա) գտնվող քուրդ ցուցարարների վրա՝ նրանց հասցնելով մեծ վնաս։ 
 
Ի դեպ, վերջին տարիներին նրանք կատարել են բազմաթիվ ռասիստական ​​գործողություններ Ֆրանսիայում, որոնք ուղղված են հիմնականում քրդերի դեմ: Բռնությունների այս վերսկսումը հայերը համարում են Թուրքիայի ներքին քաղաքականության անբաժան մասը: «Գորշ գայլերի հավաքը կայացել է Դեսինի Դիթիբ մզկիթի դիմաց»,- նշում է CDCA-ի նախագահ Ժյուլ Բոյաջյանը: Այս մզկիթը, ինչպես անունն է հուշում, Թուրքիայի կրոնական հարցերի նախարարությանը կից երկրպագության վայր է։: Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանատունը մեր հարցմանը չի պատասխանել: 
 
Ահմեդ Չեթինի դատը տեղի կունենա սեպտեմբերի 17-ին: Ոստիկանական կալանքի տակ գտնվելու ընթացքում նա վկայակոչել է «իր խոսքերը սխալ մեկնաբանելու ի մասին»:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play