Դավիթ Տոնոյանը հանդիպել է Անդրեյ Կարտապոլովի հետ


Դավիթ Տոնոյանը հանդիպել է Անդրեյ Կարտապոլովի հետ

  • 03-09-2020 08:51:22   | Հայաստան  |  Քաղաքական

Սեպտեմբերի 2-ին, «Խաղաղության մարտիկ» մրցույթի փակման հանդիսավոր արարողությունից հետո, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Դիլիջանում հանդիպում է ունեցել ՌԴ պաշտպանության փոխնախարար, գեներալ-գնդապետ Անդրեյ Կարտապոլովի հետ։
 
Զրուցակիցները բարձր են գնահատել համավարակի պայմաններում Հայաստանում կազմակերպված «Խաղաղության մարտիկ» մրցույթի ընթացքը, մասնակիցների պատրաստվածությունը, ընդգծել են, որ մրցույթը նպաստում է համագործակցության խթանմանը։
 
Դավիթ Տոնոյանն ու Անդրեյ Կարտապոլովը շարունակել են երկխոսությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ։
 
Նոյյան տապան  -   Քաղաքական