Դերասան Ռաֆայել Երանոսյանը 5000 ԱՄՆ դոլար է փոխանցել Նորքի Ինֆեկցիոն հիվանդանոցի մի քանի հիվանդասենյակի վերանորգման համար
03-09-2020 11:30:25 | Հայաստան | Մշակույթ
ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Աշոտ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ռաֆայել Երանոսյանը հերիք չի, որ չի արտագաղթում, մի հատ էլ, երբ իմացավ, որ Ինֆեկցիոնում վերանորոգման աշխատանքներ են գնում, զանգեց ասեց Աշ ջան «նշանդրեքիս» փողից 5000 դոլար ուզում եմ փոխանցեմ Ինֆեկցիոնին, մի քանի հիվանդասենյակ էլ այդ գումարով վերանորոգեք, տեսնում եմ շատ բան է արվում, մի բանով էլ մենք օգնենք:
Ու սա միակ դեպքը չի, դրանից առաջ էլ ներքնակներ էր նվիրել Նորքի Տուն-Ինտերնատին տարեցների համար: Այ տենց տղայա մեր Ռաֆոն», - գրել է Աշոտ Սարգսյանը։