Երբ կինոթատրոն գնալ դեռ չի կարելի, կինոթատրոնն ինքն է գալիս քեզ մոտ. Վիվա-ՄՏՍ-ի նոր առաջարկը
03-09-2020 12:34:49 | Հայաստան | Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Վիվա-ՄՏՍ-ը և IVI.ru-ն ուրախ են տեղեկացնել նոր համագործակցության մասին: Այսուհետ Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդներն ունեն հատուկ հնարավորություն բաժանորդագրվելու IVI.ru ծառայությանը և իրենց սմարթֆոնում ունենալու առցանց կինոթատրոն:
Բացեք ivi.ru վեբկայքը կամ ներբեռնեք նույնանուն հավելվածը:
Նույնականացման համար մուտքագրեք Վիվա-ՄՏՍ-ի բջջային հեռախոսահամարը:
Մուտքագրեք բջջային հեռախոսահամարին ստացված գաղտնաբառը` նույնականացումն ավարտելու համար:
Կարգավիճակը ստուգելու համար, անհրաժեշտ է ուղարկել *484# հրահանգը:
Ապաբաժանորդագրվելու համար, անհրաժեշտ է ուղարկել *484*0# հրահանգը:
Ծանոթություններ
• Մեկ բջջային հեռախոսահամարով բաժանորդագրվելիս փորձաշրջանից կարելի է օգտվել միայն մեկ անգամ:
• Հավելվածին Վիվա-ՄՏՍ-ի հեռախոսահամարով բաժանորդագրվելու համար անհրաժեշտ է ապաակտիվացնել այս հավելվածին այլ եղանակներով բոլոր բաժանորդագրությունները:
• Ծառայությունից օգտվելիս սակագնային պլանի շրջանակում տրամադրվող ինտերնետը չի սպառվում միայն տեսասթրիմինգի ընթացքում:
• Բաժանորդագրված օգտագործողներին հասանելի ամբողջ կոնտենտի վրա առկա է «Բաժանորդագրություն» պիտակը: «Գնել» պիտակով ներկայացված կոնտենտի ձեռքբերման համար վճարումը կատարվում է առանձին՝ առցանց վճարման ստանդարտ եղանակներով (վճարային քարտ, վճարային համակարգեր և այլն):
• Մինչև բաժանորդագրության ժամկետը լրանալն ապաբաժանորդագրվելու դեպքում կասեցվում է ծառայության ավտոմատ երկարացումը, և բաժանորդը շարունակում է օգտվել ծառայությունից միչև ընթացիկ բաժանորդագրության ավարտը:
Ծառայությունից օգտվելիս հարցեր առաջանալու դեպքում զանգահարեք 093 961 939 հեռախոսահամարով՝ կապ հաստատելու անմիջապես ivi.ru ծառայության ռուսաստանյան զանգերի կենտրոնի հետ: Զանգի համար գինը հաշվարկվում է ներցանցային սակագնով: