ժամանակն է ոչ միայն բնազդներով այլև գիտակցորեն ու պատասխանատվությամբ վերաբերվել՝ Հայոց պետականության գոյության մեր բացառիկ հնարավորությանը


ժամանակն է ոչ միայն բնազդներով այլև գիտակցորեն ու պատասխանատվությամբ վերաբերվել՝ Հայոց պետականության գոյության մեր բացառիկ հնարավորությանը

  • 08-09-2020 10:41:17   | Հայաստան  |  Քաղաքական

 ՈՐՆ  Է  ԼԻՆԵԼՈՒ  ՄԵՐ  ԵՐԿՐԻ   ՇԱՀԸ...
 
Ասում են  գարնանն  ու աշնանը  շիզոֆրենիա հիվանդությունը գլուխ է բարձրացնում,այդ պատճառով տարվա այդ եղանակները հաճախ ,,թեժանում,,  են, մարդկանց պատճառելով անհանգստություններ: 
Սիրիայի պատերազմով մեզ պարզ դարձավ, որ աշխարհի  վերաբաժանման սկիզբն արդեն դրված է, և հրահրիչն ու գլխավոր դերակատարն էլ  Թուրքիան է: Տարածաշրջանում գլխավոր դեր տանելու  Թուրքիայի նպատակները  շատ հին են և այսօր  լարախաղացի նման  խոշոր տերություններին  փուչ խոստումներ տալով,  այդ  ավարառու երկիրը  պտտվում է  Հունաստանի ջրերում,  փորձելով  Կիպրոսից հետո  ևս մի կտոր  փախցնել: Այո  հայասպան այդ պետությունն այսօր իր  թիկունքն ապահովելու համար հսկայական զորք է լցրել  նաև Նախիջևանում , համատեղ զորավարժությունների խաբկանքով  և քաջ գիտակցելով, որ այլ պետության ներսում  միջազգայնորեն իրավունք չունի այդքան ռազմական ուժ կուտակելու, խորամանկորեն  ոտքի է հանել  ադրբեջանցի մայրերին, իբրև թե  Հայաստանից պաշտպանվելու համար ՝ աղաչում, պաղատում  են, որ Թուրքիայի անիծյալ բանակը մնա  Նախիջևանում: Այո, հայրենակիցներ, սա  թուրքն է, ցավոք սրտի, մեր դարավոր աղետների պատճառն ու մեր անփութությունների  հետևանքը: Որն է լինելու մեր խնդիրը. առանց այն էլ  100 տարի  Թուրքիան մեզ պահում է շրջափակման մեջ՝  թուլացնելով  մեր տնտեսությունը, թուլացնելով ամեն ինչ:  Եթե կանք մինչև այսօր  անսասան, ապա միայն մեր գենի  ինքնապաշտպանական հզոր բնազդով: Սակայն  ժամանակն է  ոչ միայն բնազդներով այլև գիտակցորեն  ու պատասխանատվությամբ վերաբերվել՝  Հայոց  պետականության գոյության  մեր բացառիկ  հնարավորությանը՝ ճշգրտելով մեր բարեկամների ու թշնամիների ցանկը,   յուրօրինակ  ԴԱՇԻՆՔ  ստեղծել շահագրգիռ պետությունների հետ / մեկ անգամ էլ եմ հիշեցրել  այս մասին/ քանի դեռ  ուշ չէ... և  երկրորդ՝ անկանխատեսելի մեր ժամանակներում երկիրը պետք է աշխատի  ժամացույցի նման՝ մաքրելով իր ներսի երակները հակապետական ամեն տիպի  խմորումներից, քանզի սա պարտադիր է հզոր  ազգային  պաշտպանական  համակարգ  ձևավորելու ճանապարհին...
 
 
գրող-հրապարակախոս
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական