Վիրուս՝ շտապ և չափազանց կարևոր տեղեկություն «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանից


Վիրուս՝ շտապ և չափազանց կարևոր տեղեկություն «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանից

  • 13-09-2020 09:57:32   |   |  Մեկնաբանություն

 
       Մեզ մոտ, իշխանությունում հազվադեպ է պատահում, որ ինչ-որ մեկը ունկնդիր լինի օգտակար խորհուրդներին։ Չարչյանի շատ կարևոր խորհուրդներից մեկը իշխանությունների կողմից նույնպես անտեսվեց, ինչը հանգեցրեց մահվան բազմաթիվ դեպքերի։
       Սույն հոդվածի նպատակն է Փաշինյանի և նրա նախարար Թորոսյանի ուշադրությունն այդ խորհրդի վրա հրավիրել։ 
       Պարզվում է, որ վիրուսն օդից ավելի ծանր է, այնպես որ, այն կուտակվում է ներքևում։ Վիրուսի միայն մի չնչին մասն է կուտակվում ձեռքերին ու դեմքին։ Հետևաբար նրա ճնշող մեծամասնությունը կուտակվում է հատակին, փողոցի մակերեսին և այլն: Այնպես որ, վարակազերծումը պետք է իրականացվի հատակների ու փողոցների լվացման միջոցով: Դա այն է, ինչն անում էին Չինաստանում, Իտալիայում, Վրաստանում և այլ երկրներում։
       Իսկ Հայաստանում այդ ճանապարհով չգնացին. նայում էին այդ կադրերն ու ծիծաղում։ Ահա և ծիծաղեցին։
       Այնուհետև, փողոցների ու տարածքների վարակազերծման համար կարելի էր կիրառել ուլտրամանուշակագույն ճառագայթներ: 
       Ֆիզիկոս Մկրտիչ Սարգսյանը ստեղծել է համապատասխան սարք «ուլտրամանուշակագույն լվացման համար» և այն ներկայացրել բոլոր ատյաններին։ Դա երեք ամիս առաջ էր։ Մինչ մեր իշխանությունները, ժողովրդական լեզվով ասած, «գցում-բռնում էին», իտալացիները արտոնագրել են այն։
       Պայքարը վիրուսի հետ չի ավարտվել։ Անհրաժեշտ է (գոնե ուշացումով) սկսել տարածքների ու փողոցների մակերեսների լվացումը, նաև՝ ուլտրամանուշակագույն ճառագայթներով:
 
Գրիգոր Բարսեղյան
Հայ մասնագետների խորհրդի նախագահ, գիտությունների դոկտոր, Մարի Կյուրիի անվան միջազգային գիտական մրցանակի դափնեկիր
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play