Հնդկաստանում հայտնաբերել են կորոնավիրուսի ռեկորդային թվով նոր դեպքեր


Հնդկաստանում հայտնաբերել են կորոնավիրուսի ռեկորդային թվով նոր դեպքեր

  • 17-09-2020 11:15:20   | Հնդկաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հնդիկ բժիշկներն անցած օրվա ընթացքում հայտնաբերել են կորոնավիրուսի ավելի քան 97,8 հազար դեպք. դա երկրում մեկ օրվա ընթացքում հիվանդացածների թվի ամենամեծ աճն Է կորոնավիրուսի համավարակի սկսվելուց ի վեր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Հնդկաստանի առողջապահության եւ ընտանեկան բարեկեցության նախարարության տվյալները:
 
Հնդկաստանն աշխարհում երկրորդ տեղում Է գտնվում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թվով. առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն, երկրում այդ հիվանդությամբ 5,11 միլիոնից ավելի մարդ Է հայտնաբերվել:
 
Ինչպես նշում Է առողջապահության նախարարությունը, մեկ օրում անցկացված ավելի քան 1,13 մլն թեստերի արդյունքներով՝ բժիշկները հայտնաբերել են 82,7 հազարից ավելի մարդ, որոնք հաղթահարել են հիվանդությունը: Կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը, վերջին տվյալների համաձայն, գերազանցել Է 4 միլիոնը:
 
Հիվանդանոցներում բուժում Է ստանում 1 միլիոնից ավելի մարդ:
 
Մեկ օրում այդ թիվն աճել Է ավելի քան 14 հազարով: Մահացածների թիվը գերազանցել Է 83 հազարը, մեկ օրում հիվանդությունից մահացել Է 1132 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին COVID-19 նոր վիրուսային վարակի բռնկումը հայտարարել Է համավարակ: ԱՀԿ-ի վերջին տվյալների համաձայն, աշխարհում հայտնաբերվել Է վարակման արդեն ավելի քան 29,1 միլիոն դեպք, ավելի քան 926 հազար մարդ մահացել Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը