Հրետանային ստորաբաժանումների ներգրավմամբ անցկացվել են վարժանքներ

17-09-2020 16:50:52   | Հայաստան  |  Հասարակություն



 
 
5-րդ զորամիավորման զորամասերից մեկի հրետանային
ստորաբաժանումները սեպտեմբերի 16-ին պայմանականորեն բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի, առկա հրետանային ուժերով և միջոցներով անցել պաշտպանության:
 
Ստուգվել են մարտավարական տարբեր խնդիրների կատարման ժամանակ հրամանատարների և սպաների գործնական հմտությունները, մարտավարական հաշվարկների կատարման և փաստաթղթերի մշակման կարողությունները։ Անձնակազմը գործել է ներդաշնակ, միջոցառումները կազմակերպվել և իրականացվել են ըստ սահմանված ժամանակացույցի:
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 245 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար