Քննարկվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման հարցը


Քննարկվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման հարցը

  • 17-09-2020 16:55:29   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

«Հայաստանի ատոմային էլեկտրական» ՓԲԸ և «Ռուսատոմ սերվիս» ԲԸ ընկերությունների միջև տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի է ունեցել  խորհրդակցություն: Տեսակոնֆերանսի ընթացքում քննարկվել է թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման հարցը (2026 թվականից հետո): Այս մասին տեղեկացավ Հայաստանի ատոմային էլեկտրակայանի մամուլի ծառայությունից:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ներածական խոսքով հանդես են եկել «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը և «Ռուսատոմ սերվիս» ԲԸ գլխավոր տնօրեն Եվգենի Սալկովը:
 
Քննարկվել են 2020 թվականի ընթացքում ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի Շահագործման ժամկետի երկարացման (ՇԺԵ) ծրագրով իրականացված աշխատանքների միջանկյալ արդյունքները և 2021 թվականի ընթացքում սարքավորումների և համակարգերի արդիականացման աշխատանքների պլանը.
 
ակտիվ գոտու վթարային սառեցման համակարգ (ԱԳՎՍՀ),
ռեակտորի իրանի վերականգնողական ջերմամշակում (թրծաթողում),
հուսալի սնուցման համակարգ (ՀՍՀ):
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play