Ալեն Սիմոնյանը նշանակվել է Ղրղզստանի ընտրություններին ԱՊՀ միջազգային դիտորդների խմբի համակարգող

17-09-2020 17:30:50   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը կհամակարգի Ղրղզստանի խորհրդարանական ընտրություններին ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի միջազգային դիտորների խումբը: «Արմենպրես»-ի հետ զրույցում
տեղեկությունը հաստատեց Սիմոնյանի օգնական Հասմիկ Հակոբյանը:
 
Ալեն Սիմոնյանը դիտորդների խմբի համակարգող է նշանակվել Ռուսաստանի Դաշնային ժողովի դաշնության խորհրդի նախագահ,  ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հրամանով: Ղրղզստանում խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 4-ին: ՀՀ ԱԺ փոխնախագահը այնտեղ կգործուղվի դրանից 2-3 օր շուտ:
 
Աննա Գրիգորյան
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 276 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար