Ալեն Սիմոնյանը նշանակվել է Ղրղզստանի ընտրություններին ԱՊՀ միջազգային դիտորդների խմբի համակարգող


Ալեն Սիմոնյանը նշանակվել է Ղրղզստանի ընտրություններին ԱՊՀ միջազգային դիտորդների խմբի համակարգող

  • 17-09-2020 17:30:50   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը կհամակարգի Ղրղզստանի խորհրդարանական ընտրություններին ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի միջազգային դիտորների խումբը: «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց Սիմոնյանի օգնական Հասմիկ Հակոբյանը:
 
Ալեն Սիմոնյանը դիտորդների խմբի համակարգող է նշանակվել Ռուսաստանի Դաշնային ժողովի դաշնության խորհրդի նախագահ,  ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հրամանով: Ղրղզստանում խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 4-ին: ՀՀ ԱԺ փոխնախագահը այնտեղ կգործուղվի դրանից 2-3 օր շուտ:
 
Աննա Գրիգորյան
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը