Նոր Նորքի բաժնում երկու անձանց խոշտանգելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ


Նոր Նորքի բաժնում երկու անձանց խոշտանգելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

  • 17-09-2020 17:36:36   | Հայաստան  |  Իրավունք

Ոստիկանության մի խումբ պաշտոնատար անձանց կողմից ոստիկանության Նոր Նորքի բաժնում երկու անձանց խոշտանգելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: 
 
«ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ստացված հաղորդումների առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա 2020 թվականի սեպտեմբերի 17-ին ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ (խոշտանգումը) հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով հարուցվել է քրական գործ` ոստիկանության մի խումբ պաշտոնատար անձանց կողմից ոստիկանության Նոր Նորքի բաժնում երկու անձանց խոշտանգելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ», - հայտնեցին ՀՔԾ-ից:
 
Ավելի վաղ, ծանրամարտիկ Արմեն Ղազարյանը լրատվամիջոցներին հայտնել էր, որ 2020 թվականի սեպտեմբերի 6-ին  իրեն խոշտանգել են Նոր Նորքի ոստիկանության բաժնում: Նա պատմել է, որ Նոր Նորքի շենքերից մեկի բակում պարզապես ականատես է եղել, թե ինչպես են քաղաքացիական հագուստով, բայց քրեականից ներկայացող ոստիկանները բնակիչներից մեկին բռնությամբ մեքենա նստեցնում, փորձել է հասկանալ, թե ինչու են այդպես վարվում, իրեն էլ բերման ենթարկել բաժին ու ծեծել:
Նոյյան տապան  -   Իրավունք