Գեղարդալճից ինքնահոս եղանակով ջուրը կհասնի Կոտայքի մարզի 5 համայնքներ

17-09-2020 17:49:25   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Կառավարությունը վերաբաշխում կատարեց 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքում: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց՝ որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է նրանով, որ «Ոռոգման համակարգերի արդյունավետության բարձրացման» վարկային ծրագրի շրջանակներում իրականացված «Գեղարդալճի ինքնահոս համակարգի կառուցում» շինարարական աշխատանքների ընթացքում Գողթ համայնքի բնակիչների խոչընդոտների և բողոքների պատճառով շինարարական աշխատանքներն ամբողջական ծավալով չեն իրականացվել: «Անհրաժեշտ ծրագրային ցուցանիշներն ապահովելու համար անհրաժեշտ է ավարտին հասցնել այդ հատվածի կառուցման շինարարական աշխատանքները, որոնց նախագծանախահաշվային փաստաթղթերն և փորձաքննությունը արդեն պատրաստ են։ Նախագծի գումարը կազմում 152 մլն դրամ»,- ասաց Պապիկյանը:
 
Գեղարդալճի ինքնահոս համակարգի նախնական նախագիծը մշակվել է դեռևս 2014 թվականին
«Հայջրնախագիծ ինստիտուտ» ընկերության կողմից և 2015-2018 թվականներին իրականացվել է նախագծով նախատեսված
աշխատանքների մի մասը: Գողթ համայնքի բնակիչների խոչընդոտների և բողոքների պատճառով չի կառուցվել նախագծով նախատեսված 26.2կմ երկարությամբ մայր խողովակաշարի 1.925 կմ երկարությամբ հատվածը և գլխամասային ջրընդունիչ կառուցվածքը:
 
«Գեղարդալճի ինքնահոս համակարգի չավարտված աշխատանքների իրականացում» նախագծի կատարման համար հիմք է հանդիսացել «Հայջրնախագիծ ինստիտուտ» ընկերության կողմից նախկինում մշակված նախագիծը, նախագծման ելակետային տվյալները, ջրատնտեսական հաշվարկները, ինժեներա-երկրաբանական, հիդրոլոգիական և կլիմայական պայմանները, սեյսմիկ գոտիավորման տվյալները, այլ վերլուծական ուսումնասիրություններ, հաշվարկներ:
 
Չավարտված աշխատանքների կազմում ներառվել է նաև գլխամասի ջրընդունիչ կառուցվածքի վերակառուցման նախագիծը:
 
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մոտ 2019 թվականի սեպտեմբերի 18-ին ջրամատակարարման, ջրահեռացման և ոռոգման համակարգերի ոլորտներում վարկային և դրամաշնորհային ծրագրերի իրականացման վերաբերյալ կայացած խորհրդակցությանը հանձնարարվել էր ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ՀՀ Կոտայքի մարզի Գեղարդալճի ինքնահոս համակարգի չավարտված շինարարական աշխատանքների իրականացման հարցում:
 
Սույն որոշման նախագծով պահանջվող գումարը կվերաբաշխվի ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի «Կոշտ թափոնների կառավարում» ծրագրի «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող «Կոտայքի և Գեղարքունիքի մարզի կոշտ թափոնների կառավարման» դրամաշնորհային ծրագիր» միջոցառման համար նախատեսված գումարներից:Ոռոգման ջրագծի կառուցման շնորհիվ ՀՀ Կոտայքի մարզի Հացավան, Ողջաբերդ, Գեղադիր, Ջրվեժ և Ձորաղբյուր համայնքներում ոռոգման մեխանիկական եղանակը կփոխարինվի ինքնահոս եղանակով:
 
«Ոռոգման համակարգերի արդյունավետության բարձրացման» ծրագրի շրջանակներում «Գեղարդալճի ինքնահոս համակարգի կառուցում» շինարարական աշխատանքներն ավարտելու և շահագործման արդյունքում կտնտեսվի էլէներգիա, ինչպես նաև Գեղարդալճից ինքնահոս եղանակով կայուն ոռոգման ջրով կապահովեն ՀՀ Կոտայքի մարզի Հացավան, Ողջաբերդ, Գեղադիր, Ջրվեժ և Ձորաղբյուր համայնքները:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 240 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար