Ահաբեկչական բազաներ Նախիջեւանում. հայկական Իսկանդերը Սիրիայում ռուսական գրոհից հետո

17-09-2020 18:08:36   | Հայաստան  |  Վերլուծություն



ՌԴ ՊՆ մոտ կանգնած Տելեգրամ ալիքը հայտնում է, որ Սիրիայում, Իդլիբի շրջանում ռուս զինվորականները ոչնչացրել են օբյեկտներ, որոնցում օտարերկրյա մասնավոր ռազմական ընկերությունների մարտիկները զբաղվում էին գրոհայինների պատրաստմամբ։ Նրանց դեմ կիրառվել է Իսկանդեր Մ օպերատիվ-տակտիկական համալիր: Հարվածների թիրախը «Հայաթ աշ-Շամ» ահաբեկչական խմբավորման ճամբարն էր, որը գտնվում էր ավելի քան
90 հեկտար տարածքի վրա, Մաարաթ-Միսրին քաղաքի մոտ։ Օտարերկրյա մասնավոր ռազմական ընկերությունների հրահանգիչների ղեկավարությամբ այնտեղ պատրաստվում էին ավելի քան 300 ջիհադականներ։
 
Միջազգային ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ Թուրքիան Սիրիայից ահաբեկչական խմբեր է տեղափոխում Ադրբեջան: Այդ մասին հայտարարեց նաեւ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: Հայկական եւ օտար աղբյուրների վկայությամբ, նման բազաներ են ստեղծվում մասնավորապես Նախիջեւանում: Ընդ որում, այս խմբերն զբաղվում են թմրանյութերի տարածմամբ, բնակչության ռեկետով եւ այլն: Թուրքիան այդպիսով նրանց հեռու է պահում իր տարածքից, մյուս կողմից՝ նրանց պահում է շրջանում հնարավոր գործողություններին օգտագործելու համար, այդ թվում՝ Ռուսաստանին որոշակի զիջումների հակելու առումով:
 
Հայաստանի եւ Արցախի պաշտոնատարները հայտարարել են, որ Ադրբեջանը տեռորիստական պետություն է: Ահաբեկիչներին Ադրբեջան տեղափոխելով, Թուրքիան հաստատում է այս պնդումը. Ադրբեջանը, հուլիսյան մարտերից հետո փաստացի դադարել է լինել պետություն եւ վեր է ածվում ահաբկեչության տեղակայման ու հովանավորման տարածքի: Հայկական կողմն, այսպիսով, ստանում է հակաահաբեկչական
գործողությունների միջազգային լեգիտիմ իրավունք:
 
Ռուսները Սիրիայում կիրառել են Իսկանդեր, ոչնչացնելով խոշոր ահաբեկչական ճամբար: Ընդ որում, Տավուշի հուլիսյան մարտերը եւ Թուրքիայի անհամարժեք միջամտությունը, ինչպես նաեւ Հայաստանի «վերադարձը» Մերձավոր Արեւելք անկասկած ազատում են Մոսկվային որոշակի կաշկանդվածությունից, մասնավորաբար Սիրիայում Թուրքիայի քաղաքականության ու պարտավորությունների առումով:
 
 
Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 312 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար