Աշոտ Խաչատրյանը Սահմանադրական դատարանի դատավորներին և աշխատակազմին ներկայացրեց դատարանի նորանշանակ դատավորներին

17-09-2020 18:47:42   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Սեպտեմբերի 17-ին Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարող Աշոտ Խաչատրյանը Սահմանադրական դատարանի դատավորներին և աշխատակազմին ներկայացրեց դատարանի նորանշանակ դատավորներ Էդգար Շաթիրյանին և Արթուր
Վաղարշյանին, ովքեր ավելի վաղ երդում էին տվել ՀՀ Ազգային ժողովում:
 
Ողջունելով նորանշանակ դատավորներին և ներկայացնելով նրանց ՍԴ դատավորներին և աշխատակազմին՝ Ա. Խաչատրյանը մաղթեց նրանց հաջողություններ Սահմանադրական դատարանի դատավորի բարձր առաքելությունն իրականացնելիս և արդյունավետություն համատեղ աշխատանքում՝ ի նպաստ մեր երկրի Սահմանադրության գերակայության և սահմանադրական օրինականության:
 
 
Սահմանադրական դատարանի նորանշանակ դատավորները հանդես եկան ողջույնի կարճ խոսքերով:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 223 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար