Աշոտ Խաչատրյանը Սահմանադրական դատարանի դատավորներին և աշխատակազմին ներկայացրեց դատարանի նորանշանակ դատավորներին


Աշոտ Խաչատրյանը Սահմանադրական դատարանի դատավորներին և աշխատակազմին ներկայացրեց դատարանի նորանշանակ դատավորներին

  • 17-09-2020 18:47:42   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Սեպտեմբերի 17-ին Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարող Աշոտ Խաչատրյանը Սահմանադրական դատարանի դատավորներին և աշխատակազմին ներկայացրեց դատարանի նորանշանակ դատավորներ Էդգար Շաթիրյանին և Արթուր Վաղարշյանին, ովքեր ավելի վաղ երդում էին տվել ՀՀ Ազգային ժողովում:
 
Ողջունելով նորանշանակ դատավորներին և ներկայացնելով նրանց ՍԴ դատավորներին և աշխատակազմին՝ Ա. Խաչատրյանը մաղթեց նրանց հաջողություններ Սահմանադրական դատարանի դատավորի բարձր առաքելությունն իրականացնելիս և արդյունավետություն համատեղ աշխատանքում՝ ի նպաստ մեր երկրի Սահմանադրության գերակայության և սահմանադրական օրինականության:
 
 
Սահմանադրական դատարանի նորանշանակ դատավորները հանդես եկան ողջույնի կարճ խոսքերով:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն