Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել՝ աշխատանքային խումբ ձեւավորելու մասին
18-09-2020 11:21:56 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին որոշում է ստորագրել: ՀՀ Կառավարության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ որոշման մեջ ասվում է.
«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. 2020 թվականի հոկտեմբերի 9-ին Երևանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի կազմակերպման և անցկացման նախապատրաստական աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի»,- ասված է որոշման մեջ: