Արցախի Մարտունու շրջանի Սոս և Մաճկալաշեն համայնքներում դպրոցները դեռ փակ կմնան

18-09-2020 14:17:24   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն



Արցախի պարետ, ԱՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Արարատ Մելքումյանի ուղեկցությամբ սեպտեմբերի 17-ին այցելել է Մարտունու շրջանի Սոս և Մաճկալաշեն համայնքներ, որտեղ
վերջերս հայտնաբերվել են կորոնավիրուսային հիվանդության վարակի օջախներ:
 
Այս մասին հայտնում է Արցախի Տեղեկատվական շտաբը։
 
Ժ. Միրզոյանը հանդիպումներ է ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների և համայնքների մի խումբ բնակիչների հետ ու հորդորել խստագույնս հետևել հակահամաճարակաբանական կանոնների պահպանմանը: «Դպրոցներն առայժմ փակ կմնան, իսկ բերքահավաքի աշխատանքներն անպայման պետք է կատարվեն հակահամաճարակաբանական կանոնները պահպանելով»,- նշել է պարետը՝ հավելելով, որ այս պահին մուտքի և ելքի սահմանափակումներ մտցնելու անհրաժեշտություն չկա
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 140 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար